211652_close_icon
views-count16818 դիտում article-date 10:06 20-01-2020

Այսօր Ամենայն Հայոց Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 101-ամյակն է. սիրված հաղորդավարուհին գրում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սիրված ու ճանաչված հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/aida.nersisyan.967/posts/2506932949571399]էջում[/url] գրում է. «Այսօր Ամենայն Հայոց Բանաստեղծուհու ծննդյան 101 ամյակն է: Նա սիրում էր իր ծննդյան օրը և նախընտրում էր նշել հարազատների ու մտերիմների հետ։ Այդ օրը վաղ առավոտից Կապուտիկյանի տան դռները չէին փակվում, ամբողջ տունը ողողվում էր ծաղիկներով», — պատմում է Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի աշխատակից Անահիտ Քերոբյանը։ Երբեք ոչ մեկին չէր մերժում ո՛չ բարոյական, ո՛չ էլ նյութական օգնություն տրամադրելու հարցում։ «Ես չեմ կարող չօգնել այն մարդուն, որը թակում է իմ տան դուռը», - ասել է բանաստեղծուհին: «Նրան Աստված շռայլաբար տվել, ոչինչ չէր խնայել և ոչինչ չէր սահմանափակել: Նա իր ունեցած անսպառը անմնացորդ տվեց ժողովրդին և իր տվածի դիմաց շռայլաբար ստացավ ժողովրդի սերը»,- Սիլվա Կապուտիկյանի մասին ասել է Անահիտ Սահինյան: Երբ "տասնըհինգ" են ասում, Ես "թվական" եմ հիշում, Երբ "լեռնային" են ասում, Ես Ղարաբաղ եմ հիշում, Մեջս իրենց հունն ունեն Բառերն՝ ինձնից էլ թաքուն, "Արդարություն" են ասում, Ես որբ իմ Վա՜նն եմ հիշում... 1881թ. ԴԵՌ ՀԱՎԱՏԱ Դու՝ փորձաքար իմ ժողովուրդ, , Ինչքան էլ որ խոր մոլորվես, Երկրպագես կուռքերին սուտ, Ես մոր նման ներում եմ քեզ։ Դու՝ տաքգլուխ Սասնա Դավիթ, Դու՝ իմաստուն Սասնա Մհեր, Թեկուզ եվ ծեր ու ալեհեր, Բայց մնում ես դու միամիտ։ Հավատացիր, թե հիրավի Գարին դարձավ ընկուզաչափ, Ու դուրս եկար քարանձաւվից Ու խաբվեցիր դու չարաչար։ Այնքան դառն է կյանքդ ու գորշ, Ու գալիքդ իրականում, Որ փակում ես աչքդ ու քո Խաբկանքին ես ապավինում։ Ու տեսնում ես ամեն ի՛նչ վառ, Թև ես առնում չեղած տեղից, Նորոգվում ես բնազդաբար Ու հառնում ես մոխիրներից։ Քո խաբվելն է քեզ պահպանում, Ու հին խոսքդ՝ «Աստված կտա» . Դու՝ միֆերով ապրող մանուկ, Դեռ հաւատա՜, դեռ հաւատա՜...»։ [b]SHAMSHYAN.com-ը ներկայացնում է սիրված ու ճանաչված հաղորդավարուհի Վարդ Սիմոնյանի հարցազրույցը՝ Ամենայն Հայոց Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հետ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր