211652_close_icon
views-count1413 դիտում article-date 16:25 21-01-2016

Երեկ սիրված ու ճանաչված բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն էր

Երեկ՝ հունվարի 20-ին, սիրված ու ճանաչված բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է: Facebook-ի օգտատեր Գայանե Պողոսյանը գրում է. «Շնորհավոր ծնունդդ, սիրելի Բանաստեղծուհի... ...Պապս՝ Վասիլ Ղուշչյանը, եղել է Սիլվա Կապուտիկյանի համալսարանական ընկերներից մեկը, միևնույն ժամանակ՝ Հովհաննես Շիրազի հետ հանրակացարանի նույն սենյակում է ապրել: Պապս սիրել է Սիլվա Կապուտիկյանին և, հետագայում, ի պատիվ նրա, մամայիս կոչել է՝ Սիլվա...Մի անգամ հյուրընկալվել էի Սիլվա Կապուտիկյանի տանը և բանաստեղծուհուն պատմեցի պապիկիս թաքուն սիրո, մորս անվան մասին: Սիլվա Կապուտիկյանը ջերմ խոսքեր ասաց պապիկիս հասցեին, հուզվեց....Ուզում եմ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրվա առթիվ Ձեզ ներկայացնել նրա մահից շատ կարճ ժամանակ առաջ արված հարցազրույցս: - …Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը եգիպտական անապատներում տոչորվում էին երկարատեւ ծարավից, ու ժամ առ ժամ դժգոհությունն ուժեղանում էր։ Որտեղից որտեղ մի փոքրիկ ջրամանով ջուր են ճարում եւ տալիս են Մակեդոնացուն։ Մակեդոնացին ամբողջ զորքի առջեւ ջուրը թափում է ավազներին՝ հավասարապես բաժանելով իր զորքի տառապանքն ու զրկանքը։ Զորավարի այս արարքից ասես մեղմանում է զորքի ծարավը, դժգոհությունները տեղի են տալիս խանդավառության, հաստատակամության, եւ հաղթական արշավանքները շարունակվում են։ Այս պատմության խորհուրդը չարժե մեկնել»։

Նմանատիպ նյութեր