5955 դիտում
14:38 20-01-2020
«Վարչապետ ջան, ի՞նչ ես ուզում գյուղացիներից, թողեք ապրենք»․ անասնաբույծներն ու մսավաճառները բողոքի ակցիա են անում՝ ընդդեմ Կառավարության՝ սպանդանոցների մասին որոշման․ ուղիղ. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անասնաբույծները և մսավաճառները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում։ Նրանք դեմ են Կառավարության՝ սպանդանոցներում մորթ անելու որոշման։ Անասնաբույծները և մսավաճառները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/01/20/live/3188648?fbclid=IwAR2rcZSbNptIeWYxt12O8ny946MRFSyxZYKbsjCmAzUZzuKBNmRN_28LDhs]Tert.am[/url]-ը։
Գյուղացիներից մեկը նշեց, որ այստեղից ոչ մի տեղ չեն գնա, մինչև չհանդիպեն վարչապետին։ Նա, դիմելով Ն․ Փաշինյանին, ասաց՝ «Վարչապետ ջան, ի՞նչ ես ուզում գյուղացիներից, թողեք ապրենք»։
Հիշեցնենք, որ օրերս նրանք Կառավարության մոտ դարձյալ բողոքի ակցիա էին անում։ Անասնաբույծները նշում էին, որ Կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում։
Նրանք սպառնում էին, որ այսօրվանից՝ երկուշաբթի օրվանից, խանութներին միս չեն մատակարարի։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/01/20/live/3188648?fbclid=IwAR2rcZSbNptIeWYxt12O8ny946MRFSyxZYKbsjCmAzUZzuKBNmRN_28LDhs]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3166 դիտում
13:41 16-04-2014
«Իմ ախպերս, ջան, ջան, ջան». տեսանյութ
1513 դիտում
10:27 29-04-2024
«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները
Այս բաժնից
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
781 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին