211652_close_icon
views-count1958 դիտում article-date 10:57 21-01-2020

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հանրաքվեի մասին օրենքում լրացումների ու փոփոխությունների նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ներկայացված օրինագծով առաջարկվում է կիսով չափ կրճատել քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվող նախաձեռնող խմբի անդամների նվազագույն քանակը՝ 50 հազարից իջեցնելով մինչև 25-ը: Օրինագիծն ընդունվեց 119 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

Նմանատիպ նյութեր