113583 դիտում
10:15 23-01-2020
Դաժան սպանություն Տավուշի մարզում. մշակույթի տան տնօրեն ներկայացած 31-ամյա տղամարդը խեղդամահ է արել իր կնոջը՝ իմիտացիա ստեղծելով, որ տեղի է ունեցել ինքնասպանություն
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 22-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Չինարի բնակավայրի տներից մեկում կնոջ դի կա կախված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մայիլյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 13։00-ից մինչև 16։40-ն ընկած ժամանակահատվածում, ըստ նախնական տեղեկությունների, Չինարի բնակավայրի բնակիչ՝ 30-ամյա Նաիրուհի Ա-ն իրենց տան ննջասենյակում մանկական օրորոցից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։
Դեպքի վայր ժամանած դատական բժիշկը, զննելով դին, հայտնել է, որ դիակի արտաքին զննությամբ դեմքի շրջանում հայտնաբերվել են քերծվածքներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները կասկածներ են ունեցել, որ տեղի ունեցածը ինքնասպանություն չէ, այլ իմիտացիա, և ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզել են, որ հունվարի 22-ին, ժամը 15։00-ի սահմաններում Չինարի բնակավայրի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Պետրոսյանը իր առանձնատան ննջասենյակում Նաիրուհի Ա-ին հակի թելով խեղդամահ է արել։
Փաստի առթիվ Բերդի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գ. Պետրոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Պետրոսյանն իրավապահներին ներկայացել է, որ ինքն աշխատում է որպես Չինարի բնակավայրի մշակույթի տան տնօրեն, սակայն նա աշխատում է Չինարիի գյուղապետարանում՝ որպես մշակույթի գծով պատասխանատու։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
76886 դիտում
10:59 25-08-2017
Դաժան սպանություն Կոտայքի մարզում. 31-ամյա տղամարդը ծեծելով, ապա խեղդամահ անելով՝ սպանել է ՌԴ 61-ամյա քաղաքացուն
14920 դիտում
13:33 12-05-2014
Տավուշի մարզում 33-ամյա ամուսինը խեղդամահ է արել իր 31-ամյա կնոջը