3620 դիտում
17:10 23-01-2020
Քրեակատարողական ծառայությունն ամփոփել է 2019 թվականի գործունեության արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2020 թվականի հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են Քրեակատարողական ծառայության՝ 2019 թվականի գործունեության արդյունքները։
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալը, տեղակալները, քրեակատարողական հիմնարկների պետերը և տեղակալները, Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը ներկայացրել է 2019 թվականի ընթացքում համակարգում կատարված աշխատանքները, դրանց արդյունքում ի հայտ եկած հրատապ և հեռանկարային լուծման ենթակա հիմնախնդիրները, այդ կապակցությամբ առաջարկությունները և ակնկալվող արդյունքները։
Քննարկման ընթացքում մեկ անգամ ևս արձանագրվել է, որ քրեակատարողական ծառայության համակարգի՝ 2020 թվականի գործունեության վերջնական նպատակն է հանդիսանալու միջազգային չափանիշներին համապատասխանող քրեակատարողական համակարգ ունենալը, պատժողական քաղաքականությունից անցում կատարելը վերականգնողական արդարադատությանը, քրեական ենթամշակույթը հաղթահարելը և քրեակատարողական համակարգում կոռուպցիայից զերծ մշակույթ ձևավորելը։
Խորհրդակցության արդյունքներով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի,
առաջին տեղակալի և տեղակալների կողմից համապատասխան ստորաբաժանումներին տրվել են անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարականներ, որոնց կատարումն ապահովելու նպատակով սահմանվել է խիստ վերահսկողություն։
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
8674 դիտում
22:48 18-01-2020
Ամփոփվել են ԱՀ ոստիկանության «2019 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության» արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
901 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»