1412 դիտում
20:40 14-07-2016
Հարկադիր կատարման ծառայությունն ամփոփել է 2016 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները. բռնագանձումների ծավալը կազմել է 11 մլրդ դրամ
Այսօր՝ հուլիսի 14-ին, Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել 2016թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքներն ամփոփող խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը։
Ըստ օրակարգի` ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների պետերը հանդես են եկել զեկույցներով, ներկայացվել է կատարողական վարույթներով գումարների բռնագանձման, կարճված և ավարտված կատարողական վարույթների վերաբերյալ հաշվետվություն:
2016թ․ առաջին կիսամյակի ընթացքում հարուցվել է 366.008 կատարողական վարույթ, իսկ բռնագանձումների ծավալը կազմել է 11.183.271.654 ՀՀ դրամ: Մասնավորապես, ՀՀ պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 2.510.157.928 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 6.739.173.040 ՀՀ դրամ,ֆիզիկական անձանց օգտին՝ 1.078.916.387 ՀՀ դրամ: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 551.893.178 ՀՀ դրամ, հայցի ապահովումներով վերականգնվել է 303.131.121 ՀՀ դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում հարուցվել և ընթացք է տրվել 18.341 ոչ գույքային բնույթի կատարողական վարույթի, իսկ ընդհանուր առմամբ ավարտվել և կարճվել են 589.992 կատարողական վարույթներ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արմեն Հարությունյանը համապատասխան հանձնարարականներ է տվել բարձրացված հարցերի և ներկայացված խնդիրների լուծման առնչությամբ:
Խորհրդակցությանը նախորդել է առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման արարողություն։ Շնորհավորելով Ծառայության շարքերը համալրած աշխատակիցներին՝ Արմեն Հարությունյանը մաղթել է հաստատակամություն ու նվիրվածություն, ծառայողական պարտականությունների անվերապահորեն կատարում՝ տրված երդմանը համապատասխան։
Նմանատիպ նյութեր
1816 դիտում
13:08 09-07-2019
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2019-ի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքները
2023 դիտում
19:45 20-01-2017
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2016 թվականի գործունեության արդյունքները
3617 դիտում
17:10 23-01-2020
Քրեակատարողական ծառայությունն ամփոփել է 2019 թվականի գործունեության արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
787 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»