211652_close_icon
views-count121511 դիտում article-date 08:45 24-01-2020

Արտակարգ դեպք Արցախի հանրապետությունում. Պաշտպանության բանակի զորամասերից մեկի 3 զինծառայող հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հոսպիտալ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի հանրապետությունում Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկի 2 զինծառայող հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հոսպիտալ, իսկ1 հոգի էլ՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ։ Ըստ տեղեկությունների՝ զինվորներից մեկը կրակ է արձակել երկուսի ուղղությամբ, ովքեր վնասվածքներ են ստացել, իսկ հետո կրակել է իր վրա։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ելնելով նախաքննության շահերից, այս պահին զերծ է մնում տվյալներ հրապարակելուց, ինչպես նաև փորձում է պարզել, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը: *** Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: Ինչպես տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը, վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր