211652_close_icon
views-count2828 դիտում article-date 21:45 24-01-2020

Դրական եզրակացություն է ստացել Կադաստրի Կոմիտեի արխիվների թվայնացման ծրագիրը

Փետրվարի 10-ին Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության ձեռնարկությունների գործակալության փորձագիտական խումբը: Դեռևս 2019 թվականի սկզբին Կադաստրի կոմիտեն կապ էր հաստատել Նիդերլանդների Թագավորության կադաստրի, հողերի հաշվառման և քարտեզագրման գործակալության հետ (Kadaster)՝ համատեղ ծրագիր իրականացնելու նպատակով, որի արդյունքում մշակվել և նիդերլանդական կողմին էր ներկայացվել արխիվների թվայնացման թեմայով համատեղ ծրագրի նախագիծ: Գրեթե մեկ տարի տևած քննարկումների արդյունքում նախագիծը դրական եզրակացության է արժանացել Նիդերլանդների Թագավորության ձեռնարկությունների գործակալության կողմից: Սկզբնական փուլում հիմնական շեշտը դրված է մեթոդաբանության և թվայնացման ռազմավարության համատեղ ջանքերի իրականացման վրա: Դեռևս նախորդ տարվա հոկտեմբեր ամսին Եվրամիության՝ տեխնիկական աջակցության և տեղեկությունների փոխանակման «Թայեքս» ծրագրի շրջանակում եռօրյա այցով Հայաստանում էին փորձագետներ Պաուլա Դիժկստրան և Քրիստիան Լեմմենը: Եռօրյա այցի ընթացքում փորձագետները Կոմիտեի արխիվի մասնագետներին ներկայացրեցին իրենց հաջողված փորձը` թվայնացված արխիվների օգտագործման, պահպանման վերաբերյալ: Նախագծի առաջին փուլի գործնական մեկնարկը նախատեսված է 2020 թվականի փետրվարի 10-ին, երբ Նիդերլանդներից կժամանի փորձագետների առաջին խումբը: Առաքելության ընթացքում կիրականացվի կարիքների գնահատում, փորձագետների կողմից կպատրաստվի համապատասխան ամփոփիչ զեկույց, որի հիման վրա կկայացվի նախագծի հետագա շարունակության նպատակահարմարության վերաբերյալ որոշում: Նախատեսվում է նաև Կոմիտեի մի շարք մասնագետների վերապատրաստումը Նիդերլանդների Թագավորությունում:

Նմանատիպ նյութեր