211652_close_icon
views-count5416 դիտում article-date 18:46 25-01-2020

Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որեւէ փաստական տվյալներ չեն ստացվել. Քննչական կոմիտե

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որեւէ փաստական տվյալներ չեն ստացվել: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, տեղեկանում ենք ՔԿ-ի ֆեյսբուքյան էջից։ ՔԿ-ն, մասնավորապես, գրել է. ««Ժողովուրդ» օրաթերթում այսօր, Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործի քննության վերաբերյալ հրապարակված տեղեկատվության առնչությամբ հայտնում ենք, որ նախաքննությամբ Գ.Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որեւէ փաստական տվյալներ չեն ստացվել: Բացի այդ, նախաքննության ընթացքում Մեծ Բրիտանիայի դեսպանին հարցում չի ուղարկվել: «Ժողովուրդ» օրաթերթի մեր գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկատվություն հրապարակելուց»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր