211652_close_icon
views-count1866 դիտում article-date 13:04 27-01-2020

Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա առթիվ

Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է։ Իմ զորակցությունն եմ հայտնում Հայաստանում հրեական համայնքին և ոգու տոկություն մաղթում Հոլոքոստը վերապրածների ժառանգներին: Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ երբևէ տեղի ունեցած ամենասարսափելի ոճրագործություններից են: Ցեղասպանությունների դատապարտումն ու դրանց պատշաճ գնահատականի արժանացնելն կարևորագույն հարց է՝ նման ոճրագործությունները կանխարգելելու համար ու ի նշան հարգանքի անմեղ զոհերի հիշատակի առաջ: Այս լուսանկարներում Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանն է: Դրա երկու սյուները խորհրդանշում են երկու հայերի և հրեաների ճակատագրերի հարցում նմանությունը։ Արման Թաթոյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Նմանատիպ նյութեր