211652_close_icon
views-count2312 դիտում article-date 14:46 27-01-2020

Գրիչը շատ փոքր դետալ է թվում, այդ մանրուքը երբեմն կարող է ծիծաղելի թվալ, բայց իրականում դա ամեն ինչի սիմվոլն է. սատանան մանրուքների մեջ է. Նիկոլ Փաշինյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս գրիչը, որը շատ փոքր դետալ է թվում, իրականում ամեն ինչի սիմվոլն է: Սատանան մանրուքների մեջ է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/01/27/pashinyan/3194920?fbclid=IwAR2rMitdX9moc2OUMkHqZrUJMVIldgbw_o-OKSFA7z2QkzpdTveVEFkrTyQ]Tert.am[/url]-ը։ «Քանի որ ի ցույց էի դրել մանրուքը և ոնց որ թե ֆոնը լրիվ չէի բացել, այդ մանրուքը երբեմն կարող է ծիծաղելի թվալ: Գրիչն այն բանի սիմվոլն է, որ մենք կարող էինք անել այնպիսի քայլեր, ՍԴ նախագահը լիներ այնպիսի Սահմանադրական դատարանի նախագահ, ինչպիսին եղել է ՍԴ նախագահը՝ դրա ստեղծման առաջին օրից»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ի սկզբանե խնդիր դրված չէ եղել Սահամանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հեռացնելու, սակայն հետագայում, երբ ՍԴ նախագահի ընտրության վերաբերյալ տեղեկություններ են ստացվել, որոշում է կայացվել գնալ «իրավական ճշգրիտ լուծումների ճանապարհով»: «Երբ որ հրապարակային Վահե Գրիգորյանի նամակը պայթեց, օպերտիվ ինֆորմացիաներն սկսեցին մեծ ծավալներով հոսել, դրանց հիման վրա հարուցվեցին քրեական գործեր, և տեղի ունեցավ ամենամեծ բացահայտումը: Եթե մյուս դեպքերում կարող են խոսել անմեղության կանխավարկածի մասին, այս դեպքում անառարկելի փաստ գոյություն ունի, որ ՍԴ նախագահի ընտրությունն ԱԺ-ում տեղի է ունեցել կեղծիքով, դա կեղծ ընտրություն է եղել: Եղել է երկու տրամաբանություն. այդ փաստն օգտագործել և ՍԴ նախագահին կամ ՍԴ-ն առնել վերահսկողության տակ, թե գտնվել սկզբունքային և գնալ իրավական ճշգրիտ լուծումների ճանապարհով»,- նշեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ սիրո և համերաշխության հեղափոխությամբ իշխանության գալը չի կարող համադրելի լինել «խամաճիկային» ՍԴ ունենալու խնդրի հետ: «Ես անձամբ գնացել եմ այլ ճանապարհով: Այն ժամանակ, երբ ՍԴ նախագահի համար ակնհայտ էր, որ իշխանությունը ոչ մի կերպ չի համաձայնվելու իր կողմից արած կեղծիքները կոծկել, այդ ժամանակից սկսած քաղաքական դաշտում իր համար որոշակի պաշտպանություններ փնտրել, այդ թվում՝ Հանրապետությունից դուրս: Իմ քաղաքական գնահատականն է, որ ըստ էության այդ պաշտպանություններն ուղղված էին ՀՀ պետական շահերի դեմ: Երբ որ ՍԴ նախագահը տեսել է մեզ պետք չէ դա, դարձել է ընդդիմություն: Պատկերացնում եք, ՍԴ նախագահը դարձել է քաղաքական ընդդիմություն: Եվ այո, ներքաշվել է հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ: Կարծում եմ՝ պետք է հետաքննվի, որ այդքան գնացել-եկել են տարբեր տեղեր, ինչ նպատակով են գնացել, ում հետ են հանդիպել, որովհետև կարող է պարզվել, որ սա Հայաստանի ազգային անվտանգության շահերի հետ կապված խնդիր է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/01/27/pashinyan/3194920?fbclid=IwAR2rMitdX9moc2OUMkHqZrUJMVIldgbw_o-OKSFA7z2QkzpdTveVEFkrTyQ]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր