3237 դիտում
17:06 28-01-2020
Ռոջեր Ֆեդերերի անհավանական հաղթանակը Ավստրալիայի Բաց առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում շվեյցարացի լեգենդար թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը անհավանական հաղթանակ է տարել ամերիկացի Թենիս Սանդգրենի նկատմամբ:
38-ամյա շվեյցարացին 3,5 ժամ տևած մրցամարտում 6:3, 2:6, 2:6, 7:6 (10:8), 6:3 հաշվով հաղթել է մրցակցին:
Չորրորդ սեթում Ֆեդերերը 7 մատչբոլ է փրկել: Նման ցուցանիշ վերջին անգամ Ֆեդերերի մոտ եղել էր 2003 թվականին՝ Ցինցինատիի մրցաշարում:
«Երբեմն բախտն էլ է անհրաժեշտ: Երբ մրցակիցը յոթ մատչբոլ ունի, ապա դու ոչինչ չես վերահսկում: Ես ուղղակի հույս ունեի, որ նա հաղթական գնդակը չի նետի: Իսկ եթե նա մի երկու անգամ սխալվում է, ապա ո՞վ գիտե, թե ինչ կա նրա մտքում: Բայց դա նշանակություն չուներ: Իմ բախտը անհավանական կերպով բերեց», ասել է Ֆեդերերը:
Կիսաեզրափակիչում Մեծ Սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոնը կմրցի 2-րդ համար, սերբ Նովակ Ջոկովիչի հետ:
Նշենք, որ Ֆեդերերին է պատկանում տղամարդկանց անհատական կարգում՝ Ավստրալիայի Բաց առաջնություններում մասնակցության քանակի ռեկորդը: Այս մրցաշարը նրա համար 21-րդն է: Ֆեդերերը 6 անգամ հաղթել է մրցաշարում, իսկ կիսաեզրափակիչ 15-րդ անգամ է դուրս գալիս:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2839 դիտում
13:51 29-01-2016
Ռոջեր Ֆեդերերի ֆանտաստիկ խաղարկումը Australian Open-ում. տեսանյութ
1918 դիտում
12:57 02-11-2018
Նիսիկորին հաղթել է Անդերսոնին և կխաղա Ֆեդերերի հետ Փարիզի մրցաշարի 1/4 եզրափակչում
1175 դիտում
19:08 20-01-2023
Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնությունում հերթական հաղթանակից հետո իր աջակցությունն է հայտնել Արցախին
Այս բաժնից
2554 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
3862 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2845 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ