4505 դիտում
09:59 29-01-2020
Սասուն Միքայելյանը «լեզու չի գտնում» ԵԿՄ-ականների հետ․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն, Երկրապահ կամավորական միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը «լեզու չի գտնում» ԵԿՄ-ականների հետ: Անգամ նրանք են ԵԿՄ-ից ձեռքերը լվացել, ովքեր նախկինում ինչ-ինչ պատճառներով լքել էին կառույցը, բայց վերադարձել՝ աջակցելով, որ Սասուն Միքայելյանը դառնա ԵԿՄ նախագահ:
Այդ թվում՝ լարվել են Ս. Միքայելյանի և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի՝ Արաբոյի Մանվելի հարաբերությունները, մինչդեռ նա ոչ միայն սատարում էր Ս. Միքայելյանին, այլև ելույթով հանդես եկավ ԵԿՄ նոր նախագահ ընտրվելու օրը:
Ինչևէ, հավելենք, որ ԵԿՄ-ականները մտահոգ են կառույցի հետագա ճակատագրով, նույնիսկ գտնում են, որ շուտով Ս. Միքայելյանը ԵԿՄ-ում մնալու է մենակ: Ավելին՝ ըստ որոշ ԵԿՄ-ականների՝ նա առանձնապես ջանք չի բանեցնում ստեղծված իրավիճակը շտկելու համար, քանի որ չի փոխել տեսակետն առ այն, որ ԵԿՄ-ն պետք է լուծարվի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1965 դիտում
09:22 28-03-2019
Սասուն Միքայելյանը ԵԿՄ է ներառում ՔՊ-ականների. «Փաստ»
55489 դիտում
08:43 06-06-2018
Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագա՞հ․ «Ժամանակ»
1600 դիտում
15:42 02-10-2018
Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահ դառնալու առաջարկի վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը