211652_close_icon
views-count2361 դիտում article-date 11:39 29-01-2020

Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը օդանավակայաններում մշտական հսկողություն են իրականացնում ՀՀ ժամանող ուղևորների նկատմամբ. Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Չինաստանում «2019թ․ նոր կորոնավիրուսային» վարակի տարածման առնչությամբ, Առողջապահության նախարարության, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչության տեսչական մարմնի հետ համատեղ նախաձեռնել և մշակել է «Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորների բնակավայրի հասցեական քարտ»-եր: Կոմիտեի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հարգելի քաղաքացիներ, Չինաստանում ի հայտ եկած «2019թ․ նոր կորոնավիրուսային» վարակի Հայաստան հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն համագործակցում է Առողջապահության նախարարության, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ, մշտապես հետամուտ է միջազգային կազմակերպությունների՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության, Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) կողմից տրամադրվող տեղեկատվությանը՝ նշված վարակի տարածման ռիսկը նվազեցնելու ուղղությամբ։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից հրապարակվում է Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) կողմից տրամադրվող տեղեկագիրը (Coronavirus 22019-n-CoV Infections-Operational Recommendations): Չինաստանում «2019թ․ նոր կորոնավիրուսային» վարակի տարածման առնչությամբ, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որպես կանխարգելիչ միջոցառում, Առողջապահության նախարարության, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչության տեսչական մարմնի հետ համատեղ նախաձեռնել և մշակել է «Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորների բնակավայրի հասցեական քարտ»-եր, որոնք տրամադրվում են համաճարակային տեսակետից անբարենպաստ երկրներից, մասնավորապես՝ Չինաստանից ՀՀ ժամանող ուղևորներին (քարտերը լրացվում են օդանավերում և, ժամանելուն պես, տրամադրվում բժշկասանիտարական հսկիչ կետերի բուժանձնակազմին)։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը օդանավակայաններում մշտական հսկողություն են իրականացնում ՀՀ ժամանող ուղևորների (այդ թվում՝ տարանցիկ) նկատմամբ՝ իրականացնելով հարցում, հեռահար էլեկտրոնային ջերմաչափում, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական օգնության կազմակերպում։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր աշխատանքները շարունակականորեն իրականացնելու է՝ «2019թ․ նոր կորոնավիրուսային» վարակի համաճարակային իրավիճակից ելնելով։ Հարգանքով՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե»

Նմանատիպ նյութեր