2050 դիտում
16:23 30-01-2020
Մենք ունենք կապիտալ ծախսերի քրոնիկ չկատարման պրակտիկա. Փաշինյան
Այս տարվա պետական բյուջեով նախատեսել ենք ռեկորդային կապիտալ ծախսեր: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց մենք ունենք կապիտալ ծախսերի խրոնիկ չկատարման պրակտիկա: Հիմա դրել ենք մեխանիզմ և գիտենք, որ այդ կապիտալ ծախսերը հարյուր տոկոսով չենք կատարելու: Մենք հույս ունենք, որ կատարման ցուցանիշն այս տարի ավելի բարձր կլինի, բայց վերջին 10-15 տարիների փորձը ցույց է տալիս, որ դեռ հեռու ենք 100 տոկոս կատարողականից:
Դրա համար եռամսյակը մեկ մենք վերլուծելու ենք, թե կապիտալ ծախսերը ոնց են արված: Ենթադրենք նախատեսում ենք, որ 12 ամսվա ընթացում տվյալ կապիտալ շինարարության համար պետք է 12 մլրդ դրամ ծախսվի, երբ առաջին եռամսյակի կտրվածքով տեսնում ենք, որ 500 մլն դրամ է ծախսվել, կարողանում ենք տեմպը հաշվարկել: Այսինքն առաջին եռամսյակում մոտ 2,5 մլրդ դրամի ծախս չի արվել: Մենք այդ ծախսերը վերաբաշխում ենք բյուջեի հավելվածում մեր նշած առաջնահերթ ծրագրերի վրա: Նպատակն այն է, որ մեր գումարը ծախսենք առավել արդյունավետ»,-ասաց վարչապետը:
Նա ընդգծեց, որ ամեն անգամ ինքն այդ խնդիրը դնում է, որ մայիսի մեկի դրությամբ իմանալու են ինչ են ծախսել առաջին եռամսյակում, ինչը չեն ծախսել. «Եվ եթե պարզվի, որ հարյուր տոկոսով ծախսել ենք, շատ ավելի լավ: Ոչ մի ծրագիր կիսատ չի մնալու, ոչ մի պարտավորություն անկատար չի լինելու, ուրախ եմ, որ բյուջետային կարգավորման նոր որակի ենք հասել»,- ընդգծեց Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
805 դիտում
16:30 29-04-2020
Ճգնաժամից դուրս գալու մեր առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է. Փաշինյան
3518 դիտում
11:54 10-07-2018
Հարկային պարտավորությունների չկատարման մասով արդեն իսկ վերականգնվել է 42 մլն դոլարի վնաս. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
697 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
523 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին