3913 դիտում
16:25 31-01-2020
Փաշինյանը խուսափում է Ղարաբաղի հարցով որոշում կայացնելուց ու պատասխանատվությունից և ուզում է ղարաբաղցիների վրա գցել ծանրություն. Անդրանիկ Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին՝ նշելով, որ այս հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափում է որոշում կայացնելուց ու պատասխանատվությունից և ուզում է ղարաբաղցիների վրա գցել ծանրությունը։ Գրառման մեջ ասվում է.
«Մի քանի դիտարկում ժնևյան բանակցությունների առիթով։
1. Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղի թեմայով որևէ փաստաթուղթ չկա բանակցային սեղանին և բանակցություն էլ չկա։
Նրա ասածի մեջ և՛ սուտ կա, և՛ ճշմարտություն։
Սուտն այն է, որ բանակցություն կա և սեղանին այն փաստաթուղթն է, ինչ մնացել է նախորդ իշխանությունից։ Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա դրանք բավական ինտենսիվ են։
Ճշմարտությունն այն է, որ Փաշինյանն անկեղծորեն դա բանակցություն չի համարում։ Ավելին՝ ամեն ինչ անում է, որ սեղանի վրա որևէ փաստաթուղթ չլինի, ինքը որևէ կերպ չմասնակցի բանակցություններին և պատասխանատվությունը թողնի ղարաբաղցիների վրա։
Նիկոլն ուզում է այլոց բերանով մերժել Մադրիդյան սկզբունքները՝ դրանով իսկ փաստացի տապալելով բանակցային գործընթացն ու մեծացնելով պատերազմի հավանականությունը։
Պատասխանատվությունից խուսափելու և այն այլոց վրա բարդելու համար Փաշինյանը Ղարաբաղում «քաստինգ» է հայտարարել։
Փաշինյանը չի տիրապետում Ղարաբաղի խնդրին ու ցանկություն էլ չունի տիրապետելու։
2. Մնացականյանը երկու օր և ժամերով բանակցում է (ՀՀ ԱԳՆ–ը օգտագործում է «հանդիպում», համանախագահների ու արտգործնախարարների համատեղ հայտարարությունը «քննարկում», ադրբեջանցիները՝ «բանակցություն» ձևակերպումները) Մամեդյարովի հետ։ Թեման՝ 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը:
Ադրբեջանցիներն ասում են, որ նման ինտենսիվ բանակցություններ վերջին տարիներին չէին եղել։
Հետաքրքի՞ր է, թե ինչու են մերոնք ստում, թե բա ոչ մի բանակցություն չկա, մինչդեռ խոսվում է 2019–ին ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Չէ՞ որ պայմանավորվածությունները բանակցություններով են ձեռք բերվում, այլ ոչ թե հանդիպումներով։
Հետաքրքիր է նաև, թե ուրիշ ի՞նչ են անելու ՀՀ իշխանությունները՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար։ Նախորդ անգամ այդ ծրագրի շրջանակներում ադրբեջանցի «բլոգերը», «ճեղքելով» անվտանգության աշխատակիցների հոծ շարքերը, հայտնվեց հայկական միջավայրում և ուղիղ շփվեց ՀՀ վարչապետի հետ։ Դա Իտալիայում էր։ Հիմա նույնը Հայաստանո՞ւմ է սպասվում։ Իսկ միգուցե մուղա՞մ է սպասվում Ստեփանակերտում։
3. Փաշինյանը ուզի, թե չուզի, պետք է մի օր հստակ հայտարարի, թե ո՞րն է իր մոտեցումը Ղարաբաղի հարցում և դա անի առանց «կռուտիտի»։
«Հակամարտության կարգավորումը պետք է բավարարի երեք կողմին» ձևակերպումը միջազգային մասշտաբի պոպուլիզմ է, իսկ բանակցությունները տապալելու փորձը՝ միջազգային մասշտաբի արկածախնդրություն»։
Նմանատիպ նյութեր
1858 դիտում
08:23 05-10-2024
Փաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում. խուսափում է պատասխանատվությունից․ «Ժողովուրդ»
28407 դիտում
16:00 08-03-2021
Թքեմ ղարաբաղցիների վրա, որ Արայիկ Հարությունյանին ընտրել են. կինոռեժիսոր Արմեն Գրիգորյան.news.am
751 դիտում
17:11 13-09-2023
Չեմ ուզում մասնակցել Երեւանի քաղաքապետի թեկնածուների բանավեճին․ Անդրանիկ Թևանյան
Այս բաժնից
652 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
688 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են