ԿԳՄՍ փոխնախարարին կանչել են հարցաքննության՝ բնակարանի գողության գործով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական վարչություն հարցաքննության է հրավիրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս հարցաքննության է հրավիրվել իր բնակարանի գողության գործով:
«Ժողովուրդ» օրաթերթն այն ժամանակ փորձել էր մեկնաբանություն ստանալ Անափիոսյանից, սակայն վերջինս տեղի ունեցածը խիստ անձնական էր համարել և հայտարարել, թե այդ ամենով զբաղվում են ոստիկանները: Եվ, ահա, վերջիններս տեղի ունեցածին ընթացք են տվել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]