5714 դիտում
23:45 03-02-2020
Արոնյանը միաժամանակյա սեանս անցկացրեց Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մասնակցել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կողմից կազմակերպած դասախոսական միջբուհական շախմատի առաջնությանը: Այս մասին հայտնում է Արմենպրեսը:
Արոնյանն առաջին անգամ է սեանս անցկացրել իր հարազատ ինստիտուտում: Հայ գրոսմայստերը միաժամանակյա սեանս է անցկացրել 9 խաղատախտակի վրա, որտեղ մրցել են 7 ԲՈՒՀ-ի ներկայացուց:
«Ես ամբողջ աշխարհում սեանս տվել եմ, բայց այստեղ չէ, սա ինձ համար շատ հետաքրքիր է, գիտեմ, որ բարդ է լինելու»,-շեշտել է Արոնյանը:
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոռեկտոր Դավիթ Խիթարյանն էլ ողջունել է նման մրցաշարերի անցկացումը և վստահեցրել, որ խաղը հետաքրքիր է լինելու:
Բոլոր պարտիաներն ավարտվել են Արոնյանի հաղթանակով:
Նմանատիպ նյութեր
46444 դիտում
16:19 28-03-2023
Արտակարգ դեպք Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում․ ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչին
Այս բաժնից
2230 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2533 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2260 դիտում
23:05 10-12-2024
Երևանի բոլոր վարչական շրջաններում կառուցվել և վերանորոգվել է շուրջ 60 ֆուտբոլի դաշտ