211652_close_icon
views-count2494 դիտում article-date 15:33 04-02-2020

Գործակալությունը խորհուրդ է տալիս ավելի ուշադիր լինել խմբերում անձնական կյանքի մասին պատմելիս

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորհուրդ է տալիս տարբեր խմբերում անձնական կյանքի մասին պատմելիս ավելի ուշադիր լինել: «Հարգելի քաղաքացիներ, վերջին շրջանում Ֆեյսբուքում տարածվում են փակ խմբերի անանուն գրառումներ, որոնոցում մարդիկ իրենց անձնական կյանքից դրվագներ են ներկայացնում։ Չնայած որ պատմությունները անանուն են գրվում՝ դրանցում ներկայացված դրվագները, մարդկանց բնութագրումները և այլ տվյալներ կարող են հնարավորություն տալ նույնականցել գրառման հեղինակին։ Այս ամենը հաշվի առնելով Գործակալությունը խորհուրդ է տալիս ավելի ուշադիր լինել խմբերում անձնական կյանքի մասին պատմելիս։ Մի քանի հազար անդամ ունեցող խմբում պատմություն հրապարակելիս դժվար է համոզված լինել, որ արտահոսք չի լինի։ Եթե այնուամենայնիվ որոշում եք, որ պատմությունը պետք է հրապարակեք, փորձեք հնարավորինս քիչ ներկայացնել այնպիսի տվյալներ, որոնք կարող են ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել ձեզ»,-նշվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր