211652_close_icon
views-count67818 դիտում article-date 15:09 04-02-2020

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցում բացվեց բոքսային բաժանմունք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այսօր բացվեց առանձնացված մասնաշենքով մանկական բոքսային բաժանմունք, որը կծառայի, հատկապես ինֆեկցիոն խնդիրներ ունեցող հիվանդներին՝ նվազեցնելով ներհիվանդանոցային վարակի ռիսկերը: Այն հիվանդները, որոնց մոտ առկա է ինֆեկցիոն հիվանդություն, սակայն կարիք ունեն բուժվելու բազմապրոֆիլ հիվանդանոցում բուժումը կշարունակեն բոքսային բաժանմունքում: Բաժանմունքի բացումով «Մուրացան»-ը համապատասխանում է 3-րդ մակարդակի մանկական հիվանդանոցի չափորոշիչներին: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ հիվանդանոցն ունի անհրաժեշտ ստորաբաժանումներ, փորձառու մասնագետներ, որակի վերահսկողություն, որը թույլ է տալիս բուժել այն դեպքերը, որոնք այլ հիվանդնոցներում կարող են ավելի ռիսկային լինել: «Վիրաբուժական և թերապևտիկ ուղղություններ ունեցող հիվանդանոցի համար սուր անհրաժշտություն էր ունենալ բոքսային բաժանմունք»,-ասաց ռեկտորը՝ ավելացնելով, որ հաշվի առնելով սուր շնչառական խնդիրներով քաղաքացիների դիմելիության բարձրացումը, բոլոր դիագնոստիկ պարագաներով հագեցած՝ 20 մահճակալով բաժանմունքն արդեն գործում է: Արմեն Մուրադյանը նշեց, որ «Մուրացան»-ը հանրապետության երեք խոշոր մանկական հիվանդանոցներից մեկն է, որն իր վրա է վերցնում նաև մարզային կանչերի ծանրաբեռնվածություն՝ շուրջ 700-ից ավելի կանչեր տարվա ընթացքում: ԵՊԲՀ ռեկտորն ընդգծեց, որ որպես համալսարանական հիվանդանոց՝ «Մուրացան»-ը պետք է լիովին համապատասխանի ոչ միայն բուժօգնության, այլ նաև բուժսպասարկման առջև դրված պահանջներին: «Ապագա բժիշկները, որոնք ապահովելու են վաղվա առողջապահությունը, պետք է տեսնեն ժամանակակից հիվանդանոցային մենեջմենթ, նավիգացիա, լոգիստիկա և որակ, որն առաջնահերթություն է»,-բաժանմունքի բացմանն ասաց Արմեն Մուրադյանը՝ ընդգծելով, որ այդ նպատակով ԵՊԲՀ-ն ներդնում է մեծ եռանդ և ֆինանսական միջոցներ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 260+
260+

Նմանատիպ նյութեր