211652_close_icon
views-count2561 դիտում article-date 16:38 04-02-2020

Ա.Միրզոյանի և ՍԴ դատավոր Ֆ. Թոխյանի հանդիպման վերաբերյալ տեղեկության իսկությունն ստուգելու նպատակով դիմել եմ ԱԺ նախագահին, աշխատակազմի ղեկավարին, ԱԱԾ ՊՊԾ-ին. Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ՀՀ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի միջև կայացած հանդիպման վերաբերյալ՝ մամուլում տարածված տեղեկությունը ճշտելու համար դիմել է ՀՀ ԱԺ նախագահին, ԱԺ աշխատակազմի ղեկավարին և ՀՀ ԱԱԾ ՊՊԾ-ին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Մամուլի առանձին միջոցներով այսօր հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի հետ և նրան համոզել, որպեսզի վերջինս վաղաժամկետ թոշակի անցնելու դիմում ներկայացնի: Նշված տեղեկության իսկությունը ստուգելու և անհրաժեշտ վերլուծություններ իրականացնելու նպատակով գրավոր հարցմամբ դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահին, ԱԺ աշխատակազմի ղեկավարին և ՀՀ ԱԱԾ ՊՊԾ-ին: Ստորև ներկայացնում եմ հարցման բովանդակությունը․ 1. Արդյոք ՀՀ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը վերջին 20 օրերի ընթացքում այցելել է ՀՀ Ազգային ժողով: Եթե այցելել է, ապա հայտնեք՝ ում հրավերով, ինչ նպատակով և քանի անգամ, ում հետ է ունեցել հանդիպումներ՝ նշելով կոնկրետ օրերը և ժամերը: 2. Ինչ նպատակով և ում նախաձեռնությամբ է ՀՀ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը վերջին 20 օրերի ընթացքում հանդիպել (նշել հանդիպման օրերը և ժամերը) ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: 3. Բացի ՀՀ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանից ՀՀ ՍԴ մյուս դատավորները վերջին 20 օրերի ընթացքում արդյոք այցելել են ՀՀ Ազգային ժողով: Եթե այցելել են, ապա հայտնեք, թե ՀՀ ՍԴ` որ դատավորները, ինչ նպատակով և քանի անգամ, ում հետ են ունեցել հանդիպումներ՝ նշելով կոնկրետ օրերը և ժամերը: 4. Բացի ՀՀ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանից ՀՀ ՍԴ մյուս դատավորները վերջին 20 օրերի ընթացքում արդյոք հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին (առանձին-առանձին նշել դատավորների անուն ազգանունները և հանդիպման օրերն ու ժամերը), ում նախաձեռնությամբ և ինչ նպատակով: Ակնկալում եմ, որ գրավոր հարցման պատասխանը կստանամ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված ժամկետում»: [img]https://st0.shamshyan.com/editor/0482134001580819919138934.jpg[/img]

Նմանատիպ նյութեր