392542 դիտում
10:08 06-02-2020
Հանցագործ աշխարհի ներկայացուցիչ, «Հունաստանցի Կարեն» մականվամբ 29-ամյա քաղաքացու սպանության կասկածանքով կա կասկածյալ. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խմբի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում հետախուզում է հայտարարվել հանցագործ աշխարհի ներկայացուցիչ՝ «Հունաստանցի Կարեն» մականվամբ 29-ամյա Կարեն Խնուսյանի սպանության մեջ կասկածվող քաղաքացու նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Լոռու մարզի բնակիչ՝ 48-ամյա Վանո Թումանյանն է։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/04/1118887/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մարտի 2-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի պետի տեղակալ Արմեն Մուրադյանը միջնորդություն էր ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Վիլյամ Դանիելյանի և Իջևան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Գևորգ Չապուխյանի նկատմամբ։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջիններիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր. օր-ի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Դատավոր Գոռ Շահբազյանը, դռնփակ դատական նիստերն անցկացնելուց հետո խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել էր քննիչի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել էին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Դանիելյանն ու Գ. Չապուխյանը կասկածվում էին հանցագործ աշխարհի ներկայացուցիչ, «Հունաստանցի Կարեն» մականվամբ 29-ամյա Կարեն Խնուսյանի սպանությունը նախապատրաստելու մեջ։
Կոտայքի մարզի քննիչներն ու ոստիկանները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումների արդյունքում հայտնաբերել էին նաև հրազեններ, ինքնաձիգի պարկուճներ, ռազմամթերք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 2010 թվականին Հունաստանում Կ. Խնուսյանը սպանել էր Վ. Դանիելյանի եղբորը՝ Արկադի Դանիելյանին, իսկ Գ. Չապուխյանն էլ Վ. Դանիելյանի սանիկն է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 149+
149+