52431 դիտում
15:07 07-02-2020
Հանրապետության ողջ տարածքում կտեղա ձյուն, ջերմաստիճանը կնվազի 18-20 աստիճանով. Գագիկ Սուրենյան
Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո, ՀՀ տարածք սկսելու է ներխուժել ցիկլոնի ցուրտ մթնոլորտային ճակատը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Եթե այսօր և վաղը մինչև կեսօր ձյուն է տեղալու միայն լեռնային մարզերում, ապա արդեն փետրվարի 8-ին երեկոյան ժամերին մինչև փետրվարի 9-ի առավոտ հանրապետության ողջ տարածքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ։ Լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 8-ի երեկոյան, ջերմաստիճանի կտրուկ անկումով պայմանավորված, հանրապետության բոլոր ճանապարհները կպատվեն մերակասույցով։ Օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօր կլիմայական նորմայից բարձր է 10-15 աստիճանով, սակայն փետրվարի 8-11-ին աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով»,-գրել է նա
[img]https://st0.shamshyan.com/editor/0538299001581069994821613.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
1426 դիտում
17:08 30-03-2023
Վաղը կեսօրից հետո ձյուն կտեղա ՀՀ գրեթե ողջ տարածքում․ Գագիկ Սուրենյան
23261 դիտում
20:55 04-11-2016
Երեկվա համեմատ այսօր հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը բարձրացել է 4-5 աստիճանով. Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»