3016 դիտում
17:27 07-02-2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները հունվարին բարձր են եղել
Հունվարին՝ պարենային ապրանքների համաշխարհային գները արդեն չորորդ ամիսն անընդմեջ աճ են գրանցել։
Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, ամսվա ընթացքում կազմել է միջինը 182.5 նիշ, ինչը դեկտեմբերի համեմատ ավել է 0,7 տոկոսով և 11,3 տոկոսով՝ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածի համեմատ: Ինդեքսի բարձրացման հիմանական պատճառը հանդիսացել են բուսական յուղերի, շաքարի և ցորենի գները։
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսն ամսվա կտրվածքով աճել է 7,0 տոկոսով՝ հասնելով երեք տարվա մեջ ամենաբարձր մակարդակի, ինչին նպաստել են արմավենու,սոյայի, արևածաղկի և հլածուկի յուղերի գների բարձրացումը։
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսն աճել է 5,5 տոկոսով, ինչը պայմանավորված է մի քանի խոշոր արտադրող երկրներում շաքարի ավելի քիչ արտադրանքի ծավալներով։ Աճը մեղմվել է բրազիլական արժույթի շարունակական թուլացման և նավթի հումքի գնի նվազման շնորհիվ, ինչը ազդել է շաքարեղեգի՝ էթանոլի արտադրության մեջ օգտագործելու պահանջարկի վրա։
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսըդեկտեմբերի համեմատ աճել է 2,9 տոկոսով, ինչը արդյունք է ցորենի գնի բարձրացման, որին հաջորդում են եգիպտացորենի և բրնձի գները՝ մեծապես կայուն պահանջարկիշնորհիվ։
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսըաճել է 0,9 տոկոսով, պայմանավորված կարագի, պանրի և անյուղ կաթի փոշու ներկրման մեծ պահանջարկով։
ՊԳԿ մսի գնային ինդեքսը, 11 ամիս բարձր լինելուց հետո, ամսվա ընթացքում նվազել է 4,0 տոկոսով, ինչը Չինաստանից և Հեռավոր Արևելքից գնումների իջեցման, ինչպես նաև խոզի և խոշոր եղջերավոր կենդանինենրի մսի արտահանման մատչելիության հետևանք է։
Նմանատիպ նյութեր
1772 դիտում
22:30 04-02-2021
Պարենային ապրանքների համաշխարհային գները հունվարին կտրուկ աճել են
1822 դիտում
15:33 05-08-2019
Պարենային ապրանքների համաշխարհային գները հուլիսին նվազել են․ ՊԳԿ
Այս բաժնից
748 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1507 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա