14836 դիտում
19:08 07-02-2020
Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում բուք է, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում
[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ[/b]
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհը դարձել է միակողմանի բաց:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների, Սարապատ, Կաքավասար, Սալուտ, Մուսայելյան և Բերդաշեն գյուղերի ավտոճանապարհները:
Կապան-Գորիս ավտոճանապարհին, ինչպես նաև Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում բուք է:
Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն:
[b]
Լարսի մասին[/b]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար:
[color=#CC0000]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/color]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
568 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1315 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա