211652_close_icon
views-count4825 դիտում article-date 17:10 09-02-2020

Սուրբ Սարգսի տոնի առթիվ հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանն այցելել է զինվորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 8-ին, Սուրբ Սարգսի տոնի առթիվ Նորին Սրբություն Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի (ԿԳ) տնօրեն հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանն այցելեց զինվորներին։ Հայր Սուրբը 5-րդ զորամիավորման և Երևանի կայազորի ավագ գնդերեց Արժանապատիվ Տեր Ենովք քահանա Եսայանի և ԲՀԱ խմբի թղթակից-օպերատոր Արման Արշակյանի ուղեկցությամբ եղավ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում և ՀՀ ՊՆ առաջապահ դիրքերում։ «Զինվորի տանը» Հայր Թովման ջերմ զրույց ունեցավ տղաների հետ՝ իր օրհնությունը տալով և կարևորելով նրանց ունեցած դերը երկրի պաշտպանության սուրբ գործում։ Այցի ավարտին ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչը երիտասարդներին Կենտրոնական գրասենյակի կողմից հրապարակված երիտասարդի աղոթագրքեր նվիրեց։ Երկրորդ հանգրվանը առաջապահ դիրքերն էին։ Հանդիպելով դիրքապահներին Հայր Սուրբն իր գնահատանքի խոսքն ասաց հայ ժողովրդի խաղաղության պաշտպանության և մեր դիրքերի ամրացման գործում տղաների սուրբ առաքելության կապակցությամբ։ Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնի առիթով Սուրբն իր մաղթանքներն ու օրհնությունը բաշխեց զինվորներին իբրև երիտասարդներ և աղոթք բարձրացրեց նրանց համար։ Հանդիպման ավարտին Հայր Թովման Ավետարան, Երիտասարդի աղոթագիրք և ժամացույց նվիրեց տղաներին՝ հորդորելով մշտապես ճիշտ օգտագործել ժամանակը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր