7477 դիտում
22:52 09-02-2020
Հասմիկ Պապյան. Մտորելու, սովորելու և առաջ շարժվելու նախադեպ ունե՞նք... իմ կարծիքով՝ ԱՅՈ
Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ,
նախ ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել բոլորին, ովքեր չզլացան շռայլ գնահատականներով արժևորելու իմ “ներդրումը” Դրեզդենի Օպերային Պարահանդեսին նախորդած, մեր հայրենակցուհի Ռուզան Մանթաշյանի մասնակցության առիթով ծագած խնդրահարույց “վեճ”-ի արդար հանգուցալուծման առիթով:
Ի սրտե շնորհավորում եմ Ռուզան Մանթաշյանին, (որին ի դեպ անձնապես ծանոթ չեմ) հրաշալի ելույթի առիթով և մաղթում եմ կանաչ ճանապարհ:
Հարգարժան լրագրողներին թախանձագին խնդրում եմ հեռու մնալ “Ադրբեջանցին պարտվեց...” և այլ, ընթերցող “մուրացող” տարատեսակ հնչեղ վերնագրերից: Չգիտեմ, թե ով պարտվեց, բայց վստահորեն կարող եմ ասել, որ հաղթեց մեր քաղաքակիրթ, արդար պահանջը և գերմանացիների բացառիկ ունակությունը՝ հասկանալ, ընդունել և սրբագրել սխալները:
Չեմ կարող չնշել նաև Դրեզդենի մտավորականների և հատկապես նվագախմբի՝ առանց բացառության բոլոր երաժիշտների մեծ ճնշումների ներքո, Եգիպտոսի նախագահ՝ Abd-al-Fattah as-Sisi-ին պարգևատրելու, պարահանդեսի ղեկավարության նախնական որոշման անհապաղ չեղարկման խոսուն փաստի մասին:
Մտորելու, սովորելու և առաջ շարժվելու նախադեպ ունե՞նք...
իմ կարծիքով՝ ԱՅՈ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3802 դիտում
19:46 28-11-2020
Հասմիկ Պապյան. Ես 2,5 տարի առաջ շատերի նման սատարել եմ «հեղափոխությանը», բայց…
46546 դիտում
19:31 21-07-2019
Հասմիկ Պապյան. Հարցս ուղղում եմ իշխանություններին. սա չկամությո՞ւն է, թշնամա՞նք, անհասկացողությո՞ւն
7180 դիտում
20:47 07-01-2020
Հասմիկ Պապյան. Իրականություն դարձավ տարիների երազանքս
Այս բաժնից
433 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
850 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում