3902 դիտում
12:40 10-02-2020
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Զորի Բալայանի ծննդյան 85-ամյակի առիթով
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գրող, հրապարակախոս Զորի Բալայանին` ծննդյան 85-ամյակի առիթով: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ուղերձում ասված է.
«Հարգարժա՛ն Զորի Հայկի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի` ծննդյան 85-ամյակի կապակցությամբ:
Ձեր ամբողջ կյանքը Դուք նվիրաբերել եք Հայրենիքին անձնվիրաբար ծառայելու վեհ գործին, դարձել եք նրա կենդանի հերոսներից մեկը եւ Ձեր արժանի տեղն եք զբաղեցրել մեր նորագույն պատմության մեջ: Կանգնած լինելով Ղարաբաղյան շարժման ակունքներում՝ միշտ ապրել եք հարազատ ժողովրդի հոգսերով եւ արել եք հնարավորը նրա նվիրական իղձերի ու երազանքների իրականացման համար:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում երկար տարիների կյանք, խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»:
Նմանատիպ նյութեր
1203 դիտում
14:21 10-02-2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Զորի Բալայանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ
938 դիտում
11:46 10-02-2015
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Զորի Բալայանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ
Այս բաժնից
895 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
691 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
781 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը