211652_close_icon
views-count1299 դիտում article-date 14:21 10-02-2015

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Զորի Բալայանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն Բալայան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ: Ձեր կյանքն ու գրական-հասարակական գործունեությունն ինքնատիպ մի ստեղծագործություն են, որում սերտորեն զուգորդված են ժամանակն ու իրադարձությունները, պատմությունն ու իրականությունը: Ավելի քան կես դար մի քանի սերունդ ճանապարհորդել է Ձեր ստեղծած լրագրողական ու հրապարակախոսական իրապատում տարածքում՝ Կամչատկայից ու Բայկալից մինչեւ Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսներ, աշխարհասփյուռ հայության հետ կապվելով «Կիլիկիայի» ու «Արմենիայի» տախտակամածերի վրա ստեղծված Ձեր անկրկնելի նոթագրությամբ: Ձեր կենսագրությունն անխզելիորեն կապված է արցախյան ազատագրական շարժման ակունքների ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման գործընթացի, դրա միջազգայնացման ու ճշմարտացի ընկալման հետ: Այդ կապը շարունակաբար ձգվում է ցայսօր՝ ի դեմս հայի, լրագրողի ու գրողի, անկախության ու պետականության բարձրագույն գաղափարին նվիրված քաղաքացու Ձեր անխոնջ գործունեության: Ծննդյան օրվա առթիվ ջերմ շնորհավորանքներիս հետ միասին մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական ու հասարակական բեղմնավոր գործունեություն եւ ամենայն բարիք»:

Նմանատիպ նյութեր