211652_close_icon
views-count9013 դիտում article-date 15:41 10-02-2020

Արարատի մարզից կառավարության հաստատմանն է ներկայացվել 112 սուբվենցիոն հայտ

2020 թվականին Արարատի մարզի թվով 70 համայնքներից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաստատմանն է ներկայացվել շուրջ 112 սուբվենցիոն հայտ՝ 4. 399. 577,0 ՀՀ դրամ արժեքով: Այս մասին հայտնեցին ՀՀ Արարատի մարզպետարանից: «Համեմատության համար նշենք, որ անցած տարի մարզի 56 համայնքներից ներկայացվել էր 84 սուբվենցիոն ծրագրի հայտ, որոնցից իրականացվել է 58-ը՝ 1,5 միլիարդ ընդհանուր արժեքով: Այս տարվա սուբվենցիոն ծրագրերն ընդգրկում են հետևյալ ոլորտները՝ Ներհամայնքային փողոցների ասֆալտապատում, Փողոցների էներգաարդյունավետ լուսավորության, կառուցապատում/վերակառուցում, Փողոցների գազաֆիկացում, Արևային վերականգնվող համակարգերի տեղադրում, Ոռոգման ցանցի կառուցում, Խմելու ջրագծերի կառուցում, Մանկապարտեզների հիմնանորոգում, Շենքերի տանիքների կապիտալ վերանորոգում, Հասարակական վայրերի (մշակույթի տուն, արվեստի դպրոց, հանդիսությունների սրահ, մարզադպրոց, մարզահրապարակ, հուշարձանների հարակից տարածք) կառուցում/բարեկարգում»,- ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր