211652_close_icon
views-count3655 դիտում article-date 17:42 10-02-2020

Սննդի վերամշակման ոլորտի հայկական առաջատարները մասնակցում են «ProdExpo 2020» ցուցահանդեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 10-ին Մոսկվայում մեկնարկել է «ProdExpo 2020» խորագրով հնգօրյա ցուցահանդեսը, որին մասնակցում են ոլորտի հայկական 23 առաջատար ընկերություններ։ Ցուցահանդեսը համարվում է ոլորտի համար տարվա առանցքային միջոցառումներից մեկը, որին մասնակցող 70 երկրներից ավելի քան 2 700 ընկերություններ ցուցադրում են իրենց նորագույն արտադրանքը և փոխգործակցության եզրեր որոնում սպառման շուկաների գործընկերների հետ։ Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա ավելի քան 70 000 հազար այցելու ավելի քան 112 երկրներից, այդ թվում՝ ռուսական և միջազգային վաճառքի ավելի քան 120 ցանցերի ներկայացուցիչներ։ Հայաստանի Հանրապետության պատվիրակության մասնակցությունը ցուցահանդեսին համակարգող «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Նավասարդյանը, նախանշելով ցուցահանդեսին մասնակցության ակնկալիքները, նշել է․ «Շատ ուրախ ենք տեսնել ոլորտի այս կարևորագույն միջոցառմանը հայկական պատվիրակության ներկայացուցիչներին, որոնք իրենց ինքնատիպ և որակյալ արտադրանքով զբաղեցնում են յուրահատուկ նիշա տարածաշրջանային այս առանցքային շուկայում։ Ակնկալում ենք, որ մասնակից ընկերությունները կընդլայնեն համագործակցությունը ավանդական գործընկերների հետ, ինչպես նաև կստեղծեն նոր գործնական կապեր թիրախային շուկաների գործընկերների հետ»։ Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության 2019թ․ ծրագրի շրջանակում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում ծրագրի իրականացումն ապահովում է «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ-ն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր