2015 դիտում
23:06 11-02-2020
Կապանի ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին դեպքից րոպեներ անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փետրվարի 7-ին ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ստեփանյան փողոցում ինչ-որ մեկը գողություն է անում։
Անմիջապես նշված փողոց մեկնած ոստիկանները, գողություն կատարելու կասկածանքով, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքից ոստիկանություն բերման ենթարկեցին 57-ամյա մի քաղաքացու։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին պլաստիկ քարտեր, մի կնոջ անվամբ բանկային և նույնականացման քարտեր, փող ու զարդեր։
Ըստ բերման ենթարվածի հայտարարության` հայտնաբերված իրերը գողացել էր Ստեփանյան փողոցի բնակարաններից մեկից։
Տուժողից ընդունվել է հաղորդում։
Նախապատրաստվում են նյութեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1888 դիտում
16:47 01-09-2019
Ոստիկանները հաղորդումից րոպեներ անց բացահայտեցին մեքենայից կատարված գողությունը
4051 դիտում
14:09 15-10-2018
Ոստիկանները մեքենայից կատարված գողությունը բացահայտեցին դեպքից ժամեր անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2390 դիտում
20:25 13-02-2019
Վանաձորում կատարված բնակարանային գողությունը ոստիկանները բացահայտեցին հաղորդումից ժամեր անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ