211652_close_icon
views-count1888 դիտում article-date 16:47 01-09-2019

Ոստիկանները հաղորդումից րոպեներ անց բացահայտեցին մեքենայից կատարված գողությունը

Օգոստոսի 30-ին, ժամը 15-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժնում Արարատի մարզի մի բնակիչ հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 12-ից մինչև ժամը 12.20-ը, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, Կիլիկիա թաղամասի 3 շենքի մոտ կայանված իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայից 2 բջջային հեռախոսը են գողացել: Քրեական հետախույզները համապատասխան միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել է Լուսինյան փողոցի 31-ամյա մի բնակիչ: Նույն օրը ժամը 15.30-ին նա Վերֆելի և Այասի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր