46664 դիտում
20:26 11-02-2020
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Ճակատ-ճակատի բախվել են Dodge-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ. ժամանել են վաշտի, դասակի հրամանատարներն ու ավագ հետաքննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 9-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 14:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի ջրամբարի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ Հարություն Ո.-ի վարած Mercedes մակնիշի 35 GZ 624 համարանիշի և Երևանի բնակիչ Տրգրան Գ.-ի վաած Dodge մակնիշի 69 TG 969 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Dodge-ի ուղևորներ, 19-ամյա Մարիամ Գ.-ն և 21-ամյա Ամալյա Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+