2308 դիտում
22:42 11-02-2020
Հարկավոր է պատժել մեղավորներին՝ ժողովրդի և պետության նկատմամբ իրենց գործած հանցանքների, այլ ոչ թե քաղաքական մանր հաշիվների համար. «Կամք»
[b]ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ[/b]
Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը դատապարտում է սահմանադրական բարեփոխումների ս/թ ապրիլի 5-ի հանրաքվեն:
ՀՀ Սահմանադրությունը մեր համերաշխության, զորաշարժի, ազգային համաձայնության հայեցակարգն է, որը չի կարող ծառայել որևիցե մի իշխանության՝ իր քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու համար: Մենք համոզված ենք, որ սահմանադրական հանրաքվեն առավել եւս պառակտելու եւ թուլացնելու է առանց այդ էլ մեր պառակտված հանրությանը, իսկ անհանդուրժողականության, ատելության մթնոլորտը ոչ միայն հոգնեցրել է հանրությանը, այլև իր մեջ իրական սպառնալիք է պարունակում ՀՀ ազգային անվտանգությանը և կարող է երկրում իրավիճակը դարձնել անվերահսկելի:
Հեղափոխության արժեքների հաստատմանն իշխանությունների հետզհետե շեշտավորվող անհետեւողականությունն ու դանդաղկոտությունը չի կարող արդարացվել հետապնդումներով: Հարկավոր է պատժել մեղավորներին՝ ժողովրդի եւ պետության նկատմամբ իրենց գործած հանցանքների, այլ ոչ թե քաղաքական մանր հաշիվների համար:
Մենք բազմիցս հայտարարել ենք նաեւ, որ չենք սատարում հներին, եւ բացառում ենք նրանց վերադարձն իշխանություն, սակայն միեւնույն ժամանակ հայտարարել ենք, որ իշխանական համակարգի հետևում թաքնված ապազգային արժեքներ սերմանող ուժերը պետք է բացահայտվեն եւ հեռացվեն իշխանությունից:
Ապրիլի 5-ի հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակի և դրանից բխող սպառնալիքով պայմանավորված՝ հրավիրել ենք «Կամք»-ի ընդհանուր խորհրդի նիստ, որտեղ կհայտարարենք մեր կեցվածքը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի, մեր ժողովրդի համար մեծագույն վնասներ պարունակող եւ իրավական առումով խիստ կասկածելի թվացող նախաձեռնության մասին:
[b]Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք»
հասարակական նախաձեռնություն[/b]
Նմանատիպ նյութեր
5589 դիտում
11:06 22-12-2017
Լյուստրացիան մաքրազարդում է, պետականորեն գործած հանցանքների չկրկնելու երաշխիքներ ստեղծում. «Առավոտ»
8525 դիտում
18:08 05-09-2017
Transparency International-ը պահանջում է հետաքննել Ալիևների կոռուպցիոն գործունեությունը և պատժել մեղավորներին
Այս բաժնից
712 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
733 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»