3542 դիտում
10:48 13-02-2020
Ո՞վ կդառնա ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մարզիչ. կան թեկնածուներ․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երեկ երկկողմանի համաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ:
ՀՖՖ-ից հայտնում են, որ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի մոտ ապագայում:
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով՝ հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուների հետ բանակցելու նպատակով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այցելել է Իսպանիա և Ֆրանսիա:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցություններ են հիմնականում վարվում իսպանացի հանրահայտ նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Այտոր Կարանկայի և արգենտինացի Սանտյագո Սոլարիի հետ:
Ի դեպ, բանակցություններ ընթանում են նաև ֆրանսահայ նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Միշել Տեր-Զաքարյանի հետ:
Հավելենք, որ Կարանկան Մադրիդի «Ռեալում» Ժոզե Մուորինիոյի օգնականն էր, իսկ «Միդլսբրոյ» ակումբը նրա գլխավորությամբ հաղթել է Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնությունը (Չեմպիոնշիպ) և տեղափոխվել Պրեմիեր լիգա:
Սոլարին ժամանակին մարզել է Մադրիդի «Ռեալը»:
Միշել Տեր-Զաքարյանը ներկայումս ֆրանսիական «Մոնպելիե» ակումբի գլխավոր մարզիչն է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
19166 դիտում
21:43 28-03-2018
Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ ընկերական հանդիպում Ստեփանավանի Ֆուտբոլի հավաքականի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2938 դիտում
10:22 11-04-2017
ԱԺ նախագահի պաշտոնին հավակնում են երեք թեկնածուներ. «Փաստ»
Այս բաժնից
2293 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2086 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1558 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»