211652_close_icon
views-count1694 դիտում article-date 12:38 14-02-2020

ԲՀԿ քաղաքական խորհուրդը կքննարկի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը կքննարկի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցը: «[url=https://armenpress.am/arm/news/1004931.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 14-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը: «Այսօր ժամը 16:00-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որից հետո կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ և կներկայացնի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված իր դիրքորոշումը»,- ասաց Տոնոյանը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին:

Նմանատիպ նյութեր