211652_close_icon
views-count4520 դիտում article-date 10:43 15-02-2020

Շարունակական խստացումները կզսպեն տնտեսվարողի ախորժակը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մենք մեր բնաշխարհի «հերն անիծում» ենք, իսկ այն վերականգնելու մասին չենք էլ մտածում: Եթե նույնիսկ մտածում ենք էլ, չենք կարող վերականգնել, քանզի բնությանը տված վնասի դիմաց փոխհատուցումը շատ չնչին է: Այս տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ենք այս մասին՝ հատկապես ընդերքօգտագործման ոլորտի օրինակը մեջբերելով: Ասենք՝ ինչու՞ պիտի տնտեսվարողը մտածի մաքուր տեխնոլոգիաներ ձեռք բերելու մասին, եթե տուգանքի չափն ընդամենը 300 հազար դրամ է: Փաստերը շատ են: Դրանք հնչեցրել ենք, հնչեցնում ենք: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը լիովին համաձայն է մեզ հետ: Նշում է, սակայն, որ փոփոխություններ, այնուամենայնիվ, կան, հստակ կարգավորումներ են եղել, խստացումներ: Վ. Ավետիսյանը հողերի մասով փաստը ներկայացրեց. եթե նախկինում հողի վնասը հաշվարկվում էր 21 հազար դրամ, ապա հիմա՝ նոր կարգավորման համաձայն, այդ 21 հազարը մոտավորապես 2 մլն դրամից ավելի է լինելու: Որոշ դեպքերում քրեական պատասխանատվություն կա նաև սահմանված: Մեկ այլ օրինակ՝ ՀԷԿ-երի մասով: «Եթե ավել ջուր էին օգտագործում, ապա դրա համար 0 դրամ էր նախատեսված: Իսկ նոր կարգավորման համաձայն (2019 թ. տարբեր կարգավորումներ են ուժի մեջ մտել), 2-3 ամսվա ընթացքում ավել ջուր օգտագործելու համար, վնասի դիմաց 2-3 մլն դրամի խնդիր կդրվի»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր