211652_close_icon
views-count5339 դիտում article-date 23:33 15-02-2020

Եվրոպայում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել է Ֆրանսիայում

Ֆրանսիայի առողջապահության նախարար Անյես Բյուզենը հայտարարել է Եվրոպայում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքի մասին: 80-ամյա չինացի զբոսաաշրջիկը մահացել է փարիզյան «Բիշա» հիվանդանոցում: Տղամարդը հունվարի 16-ին Ֆրանսիա էր եկել Հուբեյ նահանգից: Նրան հիվանդանոց էին տեղափոխել հունվարի 25-ին և կարանտինի տակ պահել: Սակայն չինացու վիճակը գնալով վատթարացել է և բժիշկներն անզոր են եղել նրան փրկել: Նշենք, որ Եվրոպայում կորոնավիրուսից վարակվելու դեպքերը առաջինը գրանցվել են ֆրանսիական քաղաքներում:

Նմանատիպ նյութեր