211652_close_icon
views-count1524 դիտում article-date 15:06 30-07-2022

Եվրոպայում գրանցվել է կապիկի ծաղկից առաջին մահվան դեպքը

Իսպանիայի առողջապահության նախարարությունը երեկ հայտնել է կապիկի ծաղկից մահվան առաջին դեպքի մասին: Այս պահին Իսպանիան համարվում է հիվանդության տարածման առումով աշխարհում երկրորդը ԱՄՆ-ից հետո: Հաղորդում է «Ազատությունը»։

Ըստ Իսպանիայի առողջապահության նախարարության, երկրում գրանցվել է կապիկի ծաղկի 4298 դեպք, 135 վարակվածների մոտ ի հայտ են եկել բարդություններ:

«Առավել հաճախ նկատվել են երկրորդական բակտերիալ բորբոքումներ և խոցեր բերանի խոռոչոմ: 120 վարակվածներ հոսպիտալացվել են, նրանցից մեկը մահացել է»,- հայտնել է նախարարությունը:

Դրանից ավելի վաղ Բրազիլիայում են հաղորդել կապիկի ծաղիկց 41-ամյա մի տղամարդու մահվան մասին: Դա առաջին մահն էր Աֆրիկա մայրցամաքից դուրս: Բուն Աֆրիկայում այդ հիվանդությունից առնվազն 5 մարդ է վախճանվել:

Հուլիսի 23-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կապիկի ծաղկի վարակն անվանել է «արտակարգ դրություն հանրային առողջապահության ոլորտում»:

Ռուսաստանում հիվանդության առաջին դեպքը գրանցվել է հուլիսի 12-ին, դրանից հետո նոր դեպքերի մասին հաղորդագրություն չի եղել:

Հուլիսի վերջին Միացյալ Նահանգները և Եվրամիությունը հավանություն են տվել կապիկի ծաղկի դեմ պատվաստանյութին:

Կապիկի ծաղիկը գրանցվում է և՛ մարդկանց, և՛ կենդանիների մոտ: Դա վիրուսային հիվանդություն է, որն ախտանշաններով նման է սովորական ծաղկին, սակայն, որպես կանոն, ավելի հեշտ է անցնում:

Հիվանդների մոտ գրանցվում են բարձր ջերմություն, մկանային ցավեր, քոր և ցան: Սովորաբար, հիվանդությունը տևում է 2-ից 4 շաբաթ, մահացությունը բարձ չէ:

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 28-ին ասել է, որ հանրապետությունը Ռուսաստանից կապիկի ծաղկի թեստավորման սարքավորումներ է ստացել։ Այդ օրվա դրությամբ Հայաստանում կապիկի ծաղկի դեպք չի գրանցվել:

Նմանատիպ նյութեր