3456 դիտում
16:10 16-02-2020
Իրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը. այն ընթանում է Թեհրան-Վաշինգտոն սուր հակադրման ֆոնին
Իրանում լայնորեն ընթանում է քարոզարշավը փետրվարի 21-ի խորհրդարանական ընտրությունների համար: Այն կարևոր փորձություն է հոգևոր իշխող վերնախավի համար՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ գերլարված հարաբերությունները, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5288873.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Իրանի սահմանադրության պաշտպանների խորհուրդը պետք է հաստատի թեկնածուներին: Մոտ 14 հազար դիմող թեկնածուներից գրեթե կեսը ստացել են մերժում որպես թեկնածու գրանցվելու համար:
Գործող խորհրդարանի մեկ երրորդին ևս չի թույլատրվի մասնակցել ընտրություններին:
Այս ընտրությունները կարևոր նշանակություն ունեն արտաքին քաղաքականության համար, մասնավորապես Իրանի միջուկային ծրագրի շուրջ հետագա զարգացումների առումով: Հաշվի առնելով բազմաթիվ չափավոր հայացքներ ունեցող թեկնածուներին գրանցելու մերժումը՝ գալիք խորհդարանում մեծամասնություն կարող են կազմել այաթոլլա Ալի Խամենեիի կոշտ քաղաքականության կողմնակիցները:
Բարեփոխումների կողմնակից ուժերը հայտարարել են, որ իրենց թեկնածուների գրանցման մերժումը արգելափակում է նրանց թեկնածուների մուտքը խորհրդարան: Նրանք ընդգծում են արդար և ազատ ընտրությունների անցկացման հանրային պահանջը:
Խորհուրդը թեկնածուների գրանցումը մերժելու համար օգտագործել է բազմաթիվ պատճառներ՝ սկսած կոռուպցիայից մինչև Իսլամին հավատարիմ չլինելու մասին մեղադրանքները:
Թեհրանի ընտրատարածքների համար խորհդարանում նախատեսված է 30 մանդատ: Այստեղ պահպանողական ուժերին առաջնորդում է նախկին քաղաքապետ Մոհամադ Բաղեր Քալիբաֆը, ով նախկինում եղել է նաև էլիտար Հեղափոխության պահապաններ զորամիավորման հրամանատարը:
Այաթոլա Խամենեին իր աջակցությունն է հայտնել սահմանադրության պաշտպանների խորհրդի մերժման որոշումներին՝ ընդգծելով, որ հաջորդ խորհրդարարնում չպետք է լինեն գործիչներ, ովքեր կվախենան խոսել արտաքին թշնամու դեմ: Որպես հիմնական արտաքին թշնամի հանդես է գալիս ԱՄՆ, որի վարչակազմը դուրս է եկել Իրանի հետ միջուկային համաձայնագրից ու վերականգնել տնտեսական պատժամիջոցները:
Նմանատիպ նյութեր
2623 դիտում
20:59 03-01-2022
Մեկնարկել են Թեհրան-Երևան-Թեհրան չվերթերը
5990 դիտում
17:10 08-01-2020
Երևան-Թեհրան և Թեհրան-Երևան ուղղությունը կանոնավոր աշխատում է, որևէ խնդիր չի առաջացել․ Քաղավիացիա
Այս բաժնից
613 դիտում
14:44 21-12-2024
ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները, արձանագրելով խախտումներ
640 դիտում
14:29 21-12-2024
Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
775 դիտում
13:17 21-12-2024
Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածում է Կազանի բնակելի համալիրին