5140 դիտում
22:17 17-02-2020
Պեկինում 6 օրում կառուցելու են բժշկական դիմակների արտադրության նոր ֆաբրիկա
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կկառուցեն բժշկական դիմակների արտադրության նոր ֆաբրիկա, որով ծրագրվում ՝է հաղթահարել դրանց անբավարարությունը: Այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:
China Construction First Group տեղական ընկերությունը մտադիր է արտադրությունը կազմակերպել 6 օրվա ընթացքում: Գործարանում օրական կպատրաստվի մոտավորապես 250 հազար դիմակ:
Չինաստանում դիմակները հսկայական պահանջարկ են վայելում բուժաշխատողների և սովորական քաղաքացիների շրջանում՝ կապված կորոնավիրուսի բռնկման հետ, նշում են ԶԼՄ-ները:
Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 70 հազար 548, արձանագրվել է 1770-ի մահվան ելք:
Ինչպես հաղորդել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, երկրում վարակվածների թիվն ավելացել է 2,048 հազարով, մահացու դեպքերինը՝ 105-ով: Նրանցից հիվանդության էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել է 100, Հենանի նահանգում՝ 3, Գուանդունի նահանգում՝ 2 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ նոր կորոնավիրուսի բռնկման հետաքննության միջազգային խումբը ժամանել է Չինաստան: Մասնագետները ստուգումներ կանցկացնեն Պեկինում, Գուանդունի և Սիչուանի նահանգներում։
Նմանատիպ նյութեր
10260 դիտում
13:49 02-07-2020
ՀՀ-ում դիմակների ավելցուկ է գոյացել. Փաշինյանը կոչ արեց կրել գործարանային արտադրության դիմակներ
7964 դիտում
14:49 14-08-2016
Վարչապետն այցելել է Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
10927 դիտում
21:00 01-11-2019
Համաշխարհային բրենդերը՝ Made in Armenia մակնշմամբ. Հայաստանում բացվեց կարի 4 խոշոր ֆաբրիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
562 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
499 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ
532 դիտում
21:35 18-10-2024
Հարավային Կովկասի դեմքը փոխվում է դեպի կայուն խաղաղություն․ Էրդողան