211652_close_icon
views-count10338 դիտում article-date 13:49 02-07-2020

ՀՀ-ում դիմակների ավելցուկ է գոյացել. Փաշինյանը կոչ արեց կրել գործարանային արտադրության դիմակներ

Նույնիսկ գերզարգացած երկրներ կան, որ այսօր նոր դիմակների հետ կապված ուղերձը փոխում են: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գերզարգացած երկրներից մեկի ղեկավարը բավական երկար ժամանակ սկզբունքորեն հակառակն է ասել, և այսօր պաշտոնապես հայտարարել է, որ ընդունում է, որ դիմակները պետք է լինեն պարտադիր»,- ասաց նա: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձավ դիմակների գներին՝ նշելով. «Ներկրված դիմակների մի մասը 2 ամիս առաջ են ներկրվել և ներկրվել են ավելի թանկ գնով, և հիմա ունենք դիմակների պրոֆիցիտ, ավելի շատ դիմակ ունենք, քան վաճառվում է: Անգամ 60 դրամով Հայաստանից մեկ անգամ արտահանում է կատարվել: Եթե մենք չենք թողնում դիմակների արտահանումը, ապա տնտեսվարողները ստիպված են լինելու միգուցե վնասով, ավելի էժան վաճառվել: Այսօր տեղական արտադրության դիմակը 60 դրամ է, իսկ դրսից ներկրվածը մի փոքր թանկ: Նոր խմբաքանակը սպասվում է մոտ մեկ ամսից, որը ենթադրում է, որ գինը էլի կնվազի»: Ասվածը հաշվի առնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հիմա երբ ունենք դիմակների պրոֆիցիտ, մենք կարող ենք անցնել երրորդ փուլին, մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել, որ կրեն բացառապես գործարանային արտադրության դիմակ: Այսօր շուկայում երբ նայում ենք դիմակների սպառումը, կարող ենք արձանագրել, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը գործարանային արտադրության դիմակ չի կրում: Նաև ասել ենք, որ գործարանային արտադրության դիմակները շատ ավելի հուսալի և օգտակար են»:

Նմանատիպ նյութեր