3581 դիտում
13:52 20-02-2020
Telcell Wallet-ն առաջին տեղն է զբաղեցնում «Ֆինանսներ» կատեգորիայում
Վերլուծական ծառայություններ իրականացնող Similarweb հարթակի տվյալներով՝ Telcell Wallet-ը մի քանի ամիս անընդմեջ առաջին տեղն է զբաղեցնում «Ֆինանսներ» կատեգորիայում: Սա «Թել-Սել» ընկերության միակ ձեռքբերումը չէ: AppStore- ում և PlayStore-ում, վերջին մի քանի ամիսների ընթացքում, Հայաստանում Telcell Wallet-ն ամենաշատ ներբեռնված հավելվածների թոփ տասնյակում է, համապատասխանաբար, զիջելով այնպիսի հսկաների, ինչպիսիք են՝ Facebook-ը Instagram-ը, Tiktok-ը և WhatsApp-ը, Viber-ը, Tiktok-ը: Համեմատության համար նշենք, որ վարկանիշային ցուցակում հայաստանյան այլ ֆինանասական հավելվածները գրավում են 22-րդ և 66-րդ հորիզոնականները:
Ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը հայտնել է, որ անցած տարվա չորրորդ եռամսյակի տվյալներով, Telcell Wallet-ի օգտատերերի թիվը 2019թ. սեպտեմբերի վերջի նույն ցուցանիշի համեմատ կրկնապատկվել է: Ըստ Ազատյանի, այդ ձեռքբերումներին ընկերությունը հասել է լայնածավալ մարքեթինգային քաղաքականության և համակարգված աշխատանքի իրականացման արդյունքում:
«Telcell Wallet-ի օգտատերերի թվի աճի նման ցուցանիշը մեզ պարտավորեցնում է, և ինչու չէ՝ նաև ոգևորում: Սա նաև փաստում է, որ էլեկտրոնային փողով գործարքների նկատմամբ հետաքրքրությունը հանրության շրջանում զգալիորեն աճել է: Այս տարի նույնպես «Թել-Սել»-ը կշարունակի կատարելագործել իր ծառայությունները. կլինեն նորարարություններ՝ ի նպաստ մեր հաճախորդների»,- ասել է Ա.Ազատյանը:
Տեղեկացնենք, որ Telcell Wallet-ի բջջային հավելվածն օգնում է հաճախորդներին վճարումներ կատարել ավելի քան 400 ծառայությունների դիմաց, ինչպես նաև առցանց դրամական փոխանցումներ կատարել, այդ թվում՝ քարտից քարտ, ճիշտ ժամանակին ստանալ դրամական փոխանցումներ, շուտով նաև՝ վարկեր: Բացի այդ, SCAN & PAY տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ հնարավոր է առևտրի տարբեր կետերում գնումների համար վճարումներ կատարել՝ օգտագործելով հայտի մնացորդը և կից բանկային քարտը:
[b]«Թել-Սել» ընկերության լրատվության պատասխանատու՝
Սուսաննա Տոնոյան, բջջ.՝ 091 49 82 48[/b]
Նմանատիպ նյութեր
4019 դիտում
11:13 26-02-2020
Telcell Wallet-ով դրամական փոխանցումներ՝ 0% տոկոսադրույքով
1045 դիտում
13:51 29-04-2020
Telcell Wallet-ը և Հայէկոնոմբանկը ընդլայնում են համագործակցությունն էլեկտրոնային վճարումների ոլորտում
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»