1045 դիտում
13:51 29-04-2020
Telcell Wallet-ը և Հայէկոնոմբանկը ընդլայնում են համագործակցությունն էլեկտրոնային վճարումների ոլորտում
Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի օգտատերերն արդեն հնարավորություն ունեն ժամանակի իրական ռեժիմում գումար փոխանցել ՀՀ բոլոր բանկերի ցանկացած հաշվեհամարի: Ընդ որում՝ ծառայությունը նախատեսում է գումարի փոխանցում և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձանց:
Փոխանցման համար պարզապես պետք է մուտքագրել բանկային հաշվի համարը, փոխանցվող գումարի չափն ու նշանակությունը, և գործարքը կկատարվի վայրկյանների ընթացքում:
Հիշեցնենք, որ սա Telcell Wallet-ի և Հայէկոնոմբանկի արդեն երկրորդ հաջողված նախագիծն է՝ առցանց վճարումների զարգացման ուղղությամբ. ավելի վաղ գործարկվել էր ցանկացած բանկային քարտին փոխանցման ծառայությունը:
«Telcell-ն անում է ամեն հնարավորը, որպեսզի մեր օգտատերերն այս դժվարին օրերին հասանելիություն ունենան ֆինանսական առավել մեծաթիվ ծառայությունների և դրանցից օգտվեն՝ առանց շփման անհրաժեշտության: Այսօր արդեն բանկային ցանկացած հաշվի համալրման բոլոր տեսակները թվայնացված են, և մեր հաճախորդները կարող են այդ առավելությունից օգտվել՝ առանց տնից դուրս գալու: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր լավ գործընկեր Հայէկոնոմբանկին՝ շուրջ 13 տարվա արդյունավետ համագործակցության համար»,- ասել է «Թել-Սել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:
«Բանկը բարձր է գնահատում «Թել-Սել» ընկերության հետ երկարամյա համագործակցությունը և միշտ պատրաստ է աջակցել հեռահար սպասարկման հարթակների զարգացմանն ու կատարելագործմանը, որի արդյունքում Բանկի ֆինանսական ծառայությունները հաճախորդի համար դառնում են ավելի հասանելի և մատչելի»,- նշել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը:
Telcell Wallet-ը «Թել-Սել» ընկերության բջջային հավելվածն է, որն օգտատերերին հնարավորություն է տալիս վճարումներ կատարել ավելի քան 400 ծառայությունների դիմաց, առցանց ակնթարթային փոխանցումներ կատարել քարտից քարտ, ինչպես նաև բանկային ցանկացած հաշվեհամարի, ժամանակի իրական ռեժիմում ստանալ դրամական փոխանցումներ։ Իսկ Scan and Pay տեխնոլոգիայի օգնությամբ հնարավոր է տարբեր կետերում գնումների դիմաց ակնթարթորեն վճարել Telcell Wallet-ով՝ հենց էլեկտրոնային դրամապանակի հաշվեկշռից կամ դրամապանակին կցված բանկային քարտից։
[b]«Թել-Սել» ՓԲԸ լրատվական ծառայություն
հեռ.՝ 091 49 82 48
[/b]
Նմանատիպ նյութեր
3578 դիտում
13:52 20-02-2020
Telcell Wallet-ն առաջին տեղն է զբաղեցնում «Ֆինանսներ» կատեգորիայում
4019 դիտում
11:13 26-02-2020
Telcell Wallet-ով դրամական փոխանցումներ՝ 0% տոկոսադրույքով
6243 դիտում
23:16 25-03-2020
Telcell-ը շտապ կարգով առևտրային ընկերությունները զինում է սկաներներով՝ անհպում վճարումների կազմակերպման համար
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»