3214 դիտում
10:49 21-02-2020
ԱԺ քննարկմանը կներկայացվի Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման նախագիծը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մեկ ամսից Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի Արդարադատության նախարարության մշակած նախագիծը, որով նոր կառույց է ստեղծվելու՝ Հակակոռուպցիոն կոմիտեն: Վերջինս ստեղծվելուց հետո քննելու է միայն նոր քրեական գործեր, իսկ այժմ ընթանում են նախագծի շտկման վերջին աշխատանքները: Ինչպես հայտնի է, նախագծով Քննչական կոմիտեի, Ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության որոշ գործառույթներ կտրվեն ձևավորվելիք Հակակոռուպցիոն կոմիտեին։
Նշենք, որ օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ առաջարկություններ են ներկայացրել մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնց թվում է խորհրդարանական վերահսկողության ավելացումը: Իսկ, ահա, ձևավորվելիք կոմիտեի նախագահին ընտրելու են կառավարության, Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Նախատեսվում է, որ կոմիտեի ստեղծումից հետո կձևավորվի նաև հակակոռուպցոն դատարան։
Հավելենք, որ այս կառույցի ստեղծման շուրջ այնքան էլ միանշանակ տեսակետ չկա հենց իրավապահ մարմինների ներսում. ի վերջո, հայտնի չէ, թե ինչ է լինելու մյուս գերատեսչությունների աշխատակիցների ճակատագիրը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
912 դիտում
14:42 08-06-2016
Երևանի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի նախագիծը կներկայացվի ավագանու քննարկմանը
2948 դիտում
19:54 29-12-2017
Հունվարի 18-ին երթուղային նոր ցանցի նախագիծը կներկայացվի մասնագիտական աշխատանքային խմբի քննարկմանը
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը