3783 դիտում
17:17 22-02-2020
Հայաստանում ինֆլյացիոն ֆոնը և արժույթը կայուն են. տնտեսագետ
Հայաստանում, համեմատած հետխորհրդային երկրների հետ, ինֆլյացիոն ֆոնը բավական կայուն է: «[url=https://armenpress.am/arm/news/1005889.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով գնաճի վերաբերյալ բացասական կանխատեսումներին:
«Հայաստանում 2020 թվականի հունվարին գնաճը կազմել է ընդամենը 0.7 տոկոս: Կարծում եմ, որ պետք չէ չափազանցնել բացասական սպասելիքները: Դա կառավարելի է հատկապես ֆինանսական կայունության պայմաններում: Համեմատած հետխորհրդային տարածքի, հատկապես ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանում ինֆլյացիոն ֆոնը, ինչպես նաև արժույթը կայուն են: Միայն հարևան Ադրբեջանում երկու բանկ է փակվել հիպերինֆլյացիայի պատճառով»,-ասաց տնտեսագետն՝ ընդգծելով, որ պետք է գնահատել մեր ունեցածը և նյութականացնել եղած կայունությունը:
Նմանատիպ նյութեր
3012 դիտում
23:59 10-01-2023
Բենզինի գինը կմնա կայուն, քանի դեռ չի փոխվել իրավիճակը միջազգային շուկայում․ տնտեսագետ. Oragir.news
3358 դիտում
09:13 11-04-2014
Հայկական դրամին կարող է փոխարինել թյուրքական «ալթըն» անվանմամբ արժույթը․ ՀԺ
2385 դիտում
13:02 06-03-2015
Թուրքիայի ազգային արժույթը պատմական նոր անկում է գրանցել
Այս բաժնից
1252 դիտում
19:35 19-01-2025
Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
1135 դիտում
18:32 19-01-2025
Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ