211652_close_icon
views-count3159 դիտում article-date 15:20 22-02-2020

Հերքում. ՀՔԾ-ում պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ քրեական գործ չի քննվում

Հատուկ քննչական ծառայությունը հերքում է տեղեկությունն այն մասին, թե քննվող մի գործի շրջանակում առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ, և քրեական գործը վերաբերում է Հայաստանում պետական հեղաշրջման փորձի կազմակերպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը [url=https://www.facebook.com/marina.ohanjanyan.56/posts/2946013798795137]տեղեկացնում [/url]է. «Լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկությունը, թե իբր «ՀՔԾ-ում քննվող մի գործի շրջանակում առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ», և որ «քրեական գործը վերաբերում է Հայաստանում պետական հեղաշրջման փորձի կազմակերպմանը», իրականությանը չի համապատասխանում: Տեղեկացնում ենք, որ նման գործ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում չի քննվում: Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց»:

Նմանատիպ նյութեր