211652_close_icon

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին

views-count3849 դիտում article-date 11:20 23-02-2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ինձ համար մեծ պատիվ էր ներկա գտնվել Ձերդ Մեծության գահակալության խորհրդանշական իրադարձությանը: Լիահույս եմ, որ Հայաստանի և Ճապոնիայի միջպետական հարա­բերություններում արձանագրված հաջողություններն ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցությունն այսուհետ ևս կշարունակեն խորանալ և ամրապնդվել: Մաղթում եմ Ձեզ և կայսերական ընտանիքին քաջառողջություն և հաջողություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Նմանատիպ նյութեր